Մայիսի 31-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն է դիմել Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ ս/թ հունվարին, համացանցում տեղադրված հայտարարությամբ «Komatsu PC 450 LC» մակնիշի էքսկավատոր գնելու նպատակով էլեկտրոնային նամակագրություն է վարել մի ընկերության անունից հանդես եկող անձի հետ: Վերջինս չարաշահելով իր վստահությունը` հափշտակել է փոխանցված 25.200 եվրո գումարը:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net