Ի՞նչ է մաքսավճարը և մարքսավճարի ինչպիսի՞ արտոնություններ են գործում

Մաքսավճարը ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված կարգով և չափով գանձվող, պետական բյուջեում հաշվառվող պարտադիր վճար է, որն օգտագործվում է մաքսային գործի զարգացման և մաքսային մարմինների նյութատեխնիկական և սոցիալական բազայի ապահովման նպատակով:

Վերադաս մաքսային մարմինը յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հաշվետվություն` նախորդ տարում մաքսավճարի գումարների տնօրինման մասին:

Մաքսավճարից ազատվում են`

ա) այն ապրանքները, որոնք մուտք են գործում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում: Օրենսդրությամբ (այդ թվում` միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի տարբերակումն ըստ բնույթի որոշում է մարդասիրական օգնությունը համակարգող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը.
բ) ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող այն ապրանքները, որոնց համար ՀՀ մաքսային օրենսգրքի 105 հոդվածով սահմանված է մաքսատուրքի արտոնություն.
գ) օրենսդրությամբ սահմանված կարգով «ժամանակավոր արտահանում» ռեժիմով արտահանվող և հետագա ներմուծվող մշակութային արժեքները.
դ) միջազգային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները` այդ փոխադրումների իրականացման ժամանակ.
ե) ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված թեթև մարդատար տրանսպորտային միջոցները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել