Մինչև ձուկ և ջրային կենդանիներ գնելը պարզեք, արդյո՞ք դրանք անցել են անասնաբուժասանիտարական փորձաքննություն

ՀՀ Կառավարության 29 դեկտեմբերի 2005 թվականի «ՀՀ Կառավարության որոշումը ձկան և ջրային կենդանիների անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 2319-Ն որոշման համաձայն՝ անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթակա են իրացվող կենդանի, շշմեցրած, սառեցված, աղի, սառը և տաք պայմաններում ծխեցված, ապխտած ջրային կենդանիները:

Ջրային կենդանիների անասնաբուժասանիտարական փորձաքննությունը ներառում է սենսոր և լաբորատոր արագացված մեթոդներով հետազոտությունները:

Վարակիչ հիվանդությունների բացահայտման համար անզեն աչքով կամ մանրադիտակի միջոցով հետազոտվում են ներքին օրգանները, մկանային հյուսվածքը, մաշկային ծածկույթը, լողակները և խռիկները: Անհրաժեշտության դեպքում վարակիչ հիվանդությունների հարուցիչների բացահայտման համար կատարվում են լրացուցիչ լաբորատոր հետազոտություններ:

Անասնաբուժասանիտարական փորձաքննության համար ջրային կենդանիների նմուշները վերցվում են ապրանքախմբի յուրաքանչյուր միավորից կամ տարայից: Անասնաբուժասանիտարական փորձաքննության համար նմուշներ վերցնելիս` կազմվում է արձանագրություն, որում նշվում են նմուշներ վերցնելու նպատակը, նմուշների քանակը և կենդանատեսակը: Արձանագրությունը կազմվում է 3 օրինակից, որն ստորագրվում է նաև իրացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից, և մեկ օրինակը տրվում է նրան:

Նմուշները հետազոտվում են վերցնելուց հետո` մեկ ժամվա ընթացքում:

Անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների հիման վրա տրվում է ջրային կենդանիների անասնաբուժասանիտարական պիտանիության մասին եզրակացություն, որը կազմվում է 2 օրինակից, և մեկ օրինակը տրվում է իրացնողին:

Դրական եզրակացության արդյունքում անասնաբուժասանիտարական տեսակետից պիտանի ճանաչված ջրային կենդանիների իրացման համար տրվում է անասնաբուժասանիտարական տեսակետից պիտանիությունը հաստատող պիտակ, որի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը:

Անասնաբուժասանիտարական փորձաքննության բացասական արդյունքների հիման վրա անասնաբուժասանիտարական տեսակետից պայմանական պիտանի (թույլատրվում է սննդում օգտագործել վերամշակումից հետո՝ եփելու, սառեցնելու, աղաջրում պահելու միջոցով վարակազերծվելուց հետո) կամ ոչ պիտանի (ենթակա են օգտահանման կամ ոչնչացման) ճանաչվելու դեպքում եզրակացության մեջ նշվում են նաև վերամշակման, օգտահանման կամ ոչնչացման եղանակները: Օգտահանման անհնարինության դեպքում խոտանված ջրային կենդանիները ոչնչացվում են:

Անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների հիման վրա կենդանիների կերակրման համար պիտանի ճանաչված կենդանի, սառեցված, աղի, սառը և տաք պայմաններում ծխեցված, ապխտած ջրային կենդանիները ենթակա չեն իրացման, վերադարձվում են իրացնողին` տեխնիկական օգտահանման՝ վնասազերծման, հետագայում ձկնալյուրի արտադրության մեջ օգտագործելու կամ եռացնելուց հետո կենդանիներին կերակրելու համար:

Նույն օրը չվաճառված ջրային կենդանիները, որոնք չեն պահպանվել սառնարանային պայմաններում, հաջորդ օրը` վաճառքից առաջ ենթարկվում են կրկնակի անասնաբուժասանիտարական փորձաքննության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել