Հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն․ Արցախի ԱԻՊԾ

Ջրականի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Հայ հերոսների ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1654 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել