Ուսումնական տարին սկսում ենք առկա ամենօրյա ուսուցմամբ՝ կանոնների պահպանմամբ․ փոխնախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի սովորողներ, մանկավարժներ, տնօրեններ, շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա առիթով։

Քանի որ զանգերն ու նամակները չեն դադարում, ևս մեկ անգամ նշեմ, որ ուսումնական տարին սկսում ենք առկա ամենօրյա ուսուցմամբ՝ կանոնների պահպանմամբ։

Հուսամ, որ կանոնները պահելով՝ կկարողանանք ողջ տարին պահպանել առկա ամենօրյա ուսուցման ռեժիմը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել