Ամուսնության նպատակով աղջկա կամքին հակառակ նրան առևագրե՞լ են

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Ստեփան Գ.-ի, Արտյոմ Գ.-ի և Վարուժան Գ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Ստեփան Գ.-ին, Արտյոմ Գ.-ին և Վարուժան Գ.-ին դեմ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Ստեփան Գ.-ի ամուսնության նպատակով Դիանա Ս.-ին առևանգելու հարցով նախնական համաձայնության են եկել միմյանց հետ և բռնություն գործադրելով` վերջինիս կամքին հակառակ առևանգել են նրան:

Տղաներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի կետի հատկանիշներով, ըստ որի՝

1. Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, եթե բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
2. Նույն գործողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել