Քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելու ժամկետները անչափահասների համար

Մինչև տասնութ տարին լրանալը հանցանք կատարած անձին վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելիս քրեական օրենսգրքով նախատեսված վաղեմության ժամկետները համապատասխանաբար կրճատվում են կիսով չափ:
Հիշեցնենք, որ վաղեմության ժամկետները հետևյալն են.
1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցագործության համար դատապարտվելու դեպքում.
2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցագործության համար դատապարտվելու դեպքում.
3) տասը տարի՝ ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում.
4) տասնհինգ տարի՝ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել