Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը մերժվում է հետևյալ դեպքերում:
Եթե՝
ա) այդ գրանցումը հակասում է օրենքի պահանջներին.
բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին.
գ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Անձի (նրա ներկայացուցչի) պահանջով, որին մերժվել է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը, ՔԿԱԳ մարմնի ղեկավարը պարտավոր է տվյալ անձին (նրա ներկայացուցչին) գրավոր տեղյակ պահել մերժման հիմքերի մասին:
Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մերժումը կարող է բողոքարկվել դատարան: