«ՎեոլիաՋուր» ընկերության Գոտիավորման վարչության մասնագետների աշխատանքային հերթական շրջայցի ընթացքում պարզվել է, որ Նուբարաշենի 11 փողոցի բազմաբնակարան շենքերի բակերում ոռոգումն իրականացվում է խմելու ջրով:
Ջրի վերցված փորձանմուշները քիմիական ռեակտիվի ազդեցության տակ անմիջապես ներկվեցին վարդագույն, այսինքն ջուրը քլորացված է, հետևաբար՝ խմելու է:
ՎեոլիաԹիմի ձեռնարկած աշխատանքների արդյունքում հայտնաբերվեց և ապամոնտաժվեց միանգամից 12 միացում: Տնտեսված ջուրն ուղղվեց բաշխիչ ցանց»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: