Վիճաբանության արդյունքում սպանե՞լ է մորը

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Արման Ն.-ի:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, 2013թ հունվարի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մուրացան փողոց 64 հասցեում գտնվող իրենց տանը վեճի է բռնվել մոր` Արմենուհի Մ.-ի հետ, որի ընթացքում վերջինիս սպանելու դիտավորությամբ հրել գցել է բետոնե հատակին, որից անմիջապես հետո ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Գ.Մանգյանի մարմնի տարբեր մասերին և ապօրինաբար զրկել կյանքից:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել