Մայիսի 30-ին, ժամը 00.04-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ Արջուտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար:
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Օպել» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1990 թ. ծնված Վ. Մկրտչյանը տեղում մահացել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1968 թ. ծնված Հ. Էվոյանը և ուղևորներ՝ 1941 և 1999 թ. ծնված Գ. Էվոյանները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Աղբյուրը` Իրավաբան.net