Ձեռքերով և ոտքերով հարվածե՞լ է կնոջը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը շարունակում է նախկինում դատվածություն չունեցող Արմեն Մ.-ի գործի քննությունը:

Արմենը մեղադրվում է վիճաբանության ժամանակ կնոջը` Անի. Ս.-ին դիտավորությամբ մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համարգը, վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով Արմենը հարվածներ է հասցրել կնոջը:

Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի համաձայն: Հոդվածը սահմանում է, որ դիտավորությամբ մեկ ուրիշինմարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը,որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուրաշխատունակության աննշան կայուն կորուստ՝ պատժվում էտուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկիցհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկուամիս ժամկետով:

Նշենք, որ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անուններըհասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկլուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողըհամարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել