Որո՞նք են իրավական չափորոշիչները քրեական դատավարության վերաբերյալ հաղորդագրություններ տարածելիս

2012 թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը ընդունեց հրաման` Քրեական գործերով տեղեկատվություն տրամադրելու կանոնների մասին: Կանոնները նպատակ ունեն կանոնակարգելու քրեական դատավարության վերաբերյալ ՀՀ դատախազության (այսուհետ` Դատախազություն) կողմից իրականացվող տեղեկատվական քաղաքականությունը, մշակելու պաշտոնական մամուլի հաղորդագրություններին ուղղված պահանջները՝ հիմք ընդունելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն) ամրագրված իրավունքները: Նկատի ունենալով, որ Կոնվենցիայի 6-րդ, 8-րդ եւ 10-րդ հոդվածներով, Սահմանադրության 21-րդ, 23-րդ եւ 27-րդ հոդվածներով սահմանված իրավունքները ոչ իրավաչափ գործունեության արդյունքում հնարավոր է բախվեն դատախազությունը սահմանում է իրավական չափորոշիչներ՝ նպատակ ունենալով ապահովելու մարդու իրավունքների հավասարակշռված պահպանումը քրեական դատավարության վերաբերյալ հաղորդագրություններ տարածելիս:

Քրեական գործերով տեղեկատվություն տրամադրելու կանոններն ուղղված են՝ քրեական դատավարության վերաբերյալ տեղեկատվություն տարածելիս ապահովելու իրավունքների հավասարակշռված պահպանումը՝ հետեւյալ առանցքային սկզբունքներով.

1) տեղեկատվության ազատությունը,
2) անձնական ու ընտանեկան կյանքի իրավունքը,
3) անմեղության կանխավարկածը,
4) նախնական քննության գաղտնիությունը,
5) հանրային շահը։
Հաշվի առնելով Կոնվենցիայի 6-րդ, 8-րդ եւ 10-րդ հոդվածներով, Սահմանադրության 21-րդ, 23-րդ եւ 27-րդ հոդվածներով սահմանված իրավունքների բախման հավանականությունը, յուրաքանչյուր դեպքում դատախազությունը երաշխավորում է այդ իրավունքների հարգումը` մարդու իրավունքների գերակայության եւ հանրային շահի տեսանկյունից: Մարդու իրավունքներն ու ազատությունները կարող են սահմանափակվել, եթե դա անհրաժեշտ է պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար։
Դատախազությունը պարտավորվում է քրեական դատավարության, դատախազության գործունեության վերաբերյալ մամուլի հաղորդագրություններ տարածելիս պահպանել նշված սկզբունքները եւ իրավական նորմերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել