2013թ. հունվարի 1-ի դրությամբ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության մարզային և տարածքային կենտրոններում հաշվառվել է աշխատանք փնտրող 72043 անձ, որոնցից գործազուրկի կարգավիճակ է ստացել 62171-ը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` 18563 անձ ընդգրկվել է զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում, որը կազմում է աշխատանք փնտրողների 25.2 %-ը: Նախատեսված 2143-ի փոխարեն զբաղվածության ակտիվ ծրագրերում ընդգրկվել են 2204 աշխատանք փնտրող անձ:
Աշխատանքի է տեղավորվել 11513 անձ կամ աշխատանք փնտրողների 14.3%-ը` նախատեսված 11500-ի փոխարեն: Նշենք, որ աշխատանքի տեղավորվածների շուրջ 30%-ը երիտասարդներ են:
Ըստ հրապարակված տվյալների` 2012թ.-ին գործազրկության մակարդակը հանրապետությունում կազմել է 16.0%:
Տեղեկացնենք, որ 2011թ.-ի համեմատ այդ թիվը նվազել է 2.4 տոկոսով:
Տարեսկզբից գործազրկության նպաստի ստացման իրավունք է ձեռք բերել շուրջ 16257 գործազուրկ: Նպաստառու գործազուրկների թվաքանակը միջին ամսական հաստատված 20850-ի փոխարեն կազմել է 12818: Այսինքն` 8032 անձով պակաս, ինչը պայմանավորված էր տնտեսության մեջ զբաղվածների թվի աճով և օրենսդրական միջոցառումների կիրառմամբ:
Աղբյուրը` Իրավաբան.net
Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: