Այսօր առավոտյան ժամը 10.50 Զաքյան փողոցում 11OS010 համարանիշով Volkswagen ավտոմեքենան խախտելով երթևեկության կանոնները բախվել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ծառայողական՝ 007LL55 համարանիշով Toyota Camry ավտոմեքենային: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկացավ ՀՀ արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ոչ վթարի ենթարկված մեքենաների վարորդները, ոչ էլ արդարադատության նախարարը մարմնական վնասվածքներ չեն ստացել:
Ավտովթարի արդյունքում վնասվել է նախարարի ծառայողական ավտոմեքենան:
Վթարից հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է ՀՀ կառավարության նիստին:
Աղբյուրը` Իրավաբան.net