Պետական կառավարման մարմինները և պետական հիմնարկները 2013թ.-ի ընթացքում ի՞նչ գնումներ են կատարել

79 պետական կառավարման մարմիններից և պետական հիմնարկներից 2013թ. առաջին եռամսյակի ընթացքում կատարված գնումների վերաբերյալ տվյալները ներկայացրել են միայն 52-ը: Ինչպես նշվում է ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգի պաշտոնական կայք էջը, ստացված տվյալները հիմնականում եղել են սահմանված ժամկետի խախտումներով, թերի կամ ոչ լիարժեք։

2013թ. առաջին եռամսյակի ընթացքում պետական կառավարման մարմինների, պետական հիմնարկների,քաղաքային համայնքների և դրանց ենթակայության տակ գործող պատվիրատուների կողմիցհայտարարված ընթացակարգերի նախահաշվային արժեքը կազմել է ընդհանուր առմամբ 74 024.1 մլն դրամ: Հիշյալ գումարից 26 560.1 մլն դրամ հատկացվել է աշխատանքների, 9 878.9 մլն դրամ՝ծառայությունների և 37 585.2 մլն դրամ՝ ապրանքների գծով։

Նույն ժամանակահատվածում «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ տեղեկատվություն է ներկայացրել մեկ հանրային կազմակերպություն՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ն: Վերջինս իրականացրել է շուրջ 329 մլն դրամի գնումներ:

Պետական կառավարման մարմինները և պետական հիմնարկները 2013թ. առաջին եռամսյակում հայտարարել են ավելի քան 45 մլրդ դրամ նախահաշվային արժեքով ընթացակարգեր։

Պետական կառավարման մարմինների և պետական հիմնարկների ենթակայության տակ գտնվող պատվիրատուների հայտարարած ընթացակարգերի նախահաշվային արժեքը կազմել է 5,1 մլրդ դրամ, որից 487 մլն դրամը՝ աշխատանքների, 3,8 մլրդ դրամը՝ ապրանքների և 797,5 մլն դրամը ծառայություններիգծով, որից 487 մլն դրամը՝ աշխատանքների, 3,8 մլրդ դրամը՝ ապրանքների և 797,5 մլն դրամըծառայությունների գծով։

Վերջիններիս կողմից հայտարարած ընթացակարգերից ավելի քան 5,4 մլրդ դրամը եղել է բաց, 3,7 մլրդ դրամը՝ բանակցային ընթացակարգեր առանց հայտարարելով, 278,2 մլն դրամը՝ պարզեցված, 124 մլն դրամը՝ բանակցային ընթացակարգեր հայտարարելով:

Հիշյալ 45 մլրդ դրամ նախահաշվային արժեքով ընթացակարգերից 31,7 միլիարդը վերաբերել է ապրանքների ձեռքբերմանը, 8,9 մլրդ դրամ են կազմել աշխատանքները և 4,4 մլրդ դրամ՝ ծառայությունները:

Հաշվետու ժամանակահատվածում աշխատանքների, ապրանքների և ծառայությունների գծով պետական կառավարման մարմինների, պետական հիմնարկների, քաղաքային համայնքների և դրանց ենթակայության տակ գտնվող պատվիրատուների կողմից հայտարարվել է ընդհանուր առմամբ 3691 ընթացակարգ, որից 442-ը աշխատանքների կատարման, 1897-ը՝ ապրանքների ձեռքբերման և 1352-ը՝ ծառայությունների մատուցման համար։

Աղբյուրը` Իրավաբան․net

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել