Էկոցիդը մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություն է

Բնապահպանությունը երկիր մոլորակի բնական ռեսուրսների պահպանման, վերականգնման և ռացիոնալ օգտագործման չափերի ամբողջությունն է, ինչպես նաև ֆլորայի ու ֆաունայի բազմազանությունը, ընդերքի հարստությունը, ջրերի և մթնոլորտային օդի մաքրությունը։ Բնության պահպանության համաշխարհային միությունը աշխարհում ամենամեծ և ամենահին բնապահպանական կազմակերպությունն է: Այն հիմնվել է 1948 թվականին: Ներկայումս կազմակերպությունը ունի ավելի քան 1200 անդամ-կազմակերպություններ, որի մեջ մտնում են 200 պետական և 900 ոչ պետական կազմակերպություններ: Այս կառույցի հիմնական նպատակն է տրամադրել վերլուծական տեղեկատվություն` կենսաբազմազանության պահպանման համար:

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի` բուսական կամ կենդանական աշխարհը դիտավորությամբ զանգվածաբար ոչնչացնելը, մթնոլորտը, հողերը կամ ջրային պաշարները թունավորելը, ինչպես նաև էկոլոգիական աղետ առաջացրած այլ արարքներ կատարելը՝ պատժվում են ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:

Նման հանցագործությունները ընդունված է անվանել Էկոցիդ: Այն իրենից ներկայացնում հանրային վտանգավորություն, հսկայական վնաս է հասցնում շրջակա բնական միջավայրին, և անհնար է դարձնում մարդու գոյությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել