Ե՞րբ կարող են ստեղծվել փրկարար ուժեր

Փրկարարական աշխատանքները մարդկանց, կենդանիների, նյութական և մշակութային արժեքների փրկության նպատակով իրականացվող միջոցառումների համալիր են:

Փրկարարական աշխատանքների թվին են դասվում որոնողափրկարարական, լեռնափրկարարական, գազափրկարարական, հրդեհաշիջման, բուժսանիտարական, ձյունափրկարարական, ջրափրկարարական և այլ բնույթի աշխատանքները:

Փրկարար ուժերն ստեղծվում են՝

ա) որպես մասնագիտացված ուժեր` որոնողափրկարարական, լեռնափրկարարական, ձյունափրկարարական, գազափրկարարական, հակահրդեհային, բուժսանիտարական, ջրափրկարարական և այլ բնույթի.

բ) որպես կամավոր ուժեր` որոնողափրկարարական, լեռնափրկարարական, ձյունափրկարարական, գազափրկարարական, հակահրդեհային, բուժսանիտարական, ջրափրկարարական և այլ բնույթի:

Մասնագիտացված փրկարար ուժերն ստեղծվում են պետական կառավարման հանրապետական մարմինների կողմից՝ հանրապետական փրկարար ուժերը, պետական կառավարման տարածքային մարմինների կողմից՝ մարզայինփրկարար ուժերը, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ միջհամայնքային և համայնքային փրկարարուժերը, կազմակերպությունների կողմից` այլ փրկարար ուժերը:

Կամավոր փրկարարական կազմավորումները ստեղծվում են «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել