Դոնոր լինելու իրավունք ունեն 18-35 տարեկան այն տղամարդիկ և կանայք, ովքեր ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության և չունեն դոնոր լինելու բժշկական հակացուցումներ:
Ժամանակավոր դոնոր լինելու իրավունք ունեն նաևվերարտադրող ական տարիքի (18 տարեկանից սկսած) այն տղամարդիկ և կանայք, ովքեր ցանկանում են իրենց սեռաբջիջը կամ սաղմը տրամադրել հարազատներին, ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության և չունեն դոնոր լինելու բժշկական հակացուցումներ։
Վերարտադրողականության դոնոր լինելու բժշկական հակացուցումների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի գործադիր մարմինը: Դոնորական սերմի կամ ձվաբջջի տրամադրման և դրանց պահպանման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Դոնորն իր բեղմնունակ սերմը կամ ձվաբջիջը տրամադրելու համար կարող է ստանալ դրամական հատուցում համապատասխան առողջապահական հաստատության կամ սեռաբջիջն օգտագործող անձի կամ զույգի կողմից՝ նախապես կնքված և սահմանված կարգով վավերացված պայմանագրի համաձայն:
Դոնորը չունի որևէ իրավունք և չի կրում որևէ պարտականություն օժանդակ տեխնոլոգիաների օգտագործման արդյունքում իրենից սերված երեխայի նկատմամբ։
Հասարակական անվտանգության, հանրային առողջության և բարքերի, այլոց իրավունքի պաշտպանության նպատակով վերարտադրողականության հետ կապված մարդու իրավունքները կարող են սահմանափակվել «Մարդու վերարտադրողական առողջության պահպանման և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում և կարգով: