Դատապարտյալն աղջկա մերկ լուսանկարները չտարածելու համար գումար էր պահանջե˚լ

Արտակ Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում քրեակատարոդական հիմնարկից 2009թ. հունվարից մինչև նույն թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում իր կողմից օգտագործվող բջջային հեռախոսով Երևան քաղաքի բնակչուհի Նարինե Վարդանյանի հետ շփման ընթացքում, վերջինիցս ստանալով նրա լուսանկարները, շորթում կատարելու դիտավորությամբ 2009թ. մայիս ամսվա ընթացքում Նարինեից պահանջել է զգալի չափի՝ 50.000 ՀՀ դրամ գումար՝ վերջինիս վերաբերյալ արատավորող տեղեկությունների և իրենց կապի ու հարաբերությունների մասին Նարինեի ամուսնուն և հարազատներին չհայտնելու և նրանց իր մոտ եղած լուսանկարները չուղարկելու դիմաց:

Վահե Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում քրեակատարողական հիմնարկից 2011թ. հոկտեմբերի 5-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Գավառ քաղաքի բնակչուհի Ամալյա Առաքելյանի հետ հեռախոսազրույցների միջոցով շփման ընթացքում շորթում կատարելու դիտավորությամբ, վերջինիս ազգականների և ընկերական շրջապատում նրա վերաբերյալ արատավորող կեղծ ղեկություններ և մերկ լուսանկարներ տարածելու սպառնալիքով 2011թ. հոկտեմբերի 9-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Ամալյա Առաքելյանից պահանջել և հոր միջոցով բանկային փոխանցման եղանակով ստացել է զգալի չափի, ընդհանուր 340.000 ՀՀ դրամ գումար և 15.000 ՀՀ դրամի սննդամթերք: Այս մասին հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը: Գործի դատաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառովներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել