Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 40 ավտոմեքենա

Այսօր հանրապետության դպրոցներում նշվում է  «Վերջին զանգը»:

Վաղ առավոտից ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ողջ ծավալով իրականացնում  են հասարակական կարգի ապահովմանն ուղղված իրենց գործառույթները` տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար:

Այսօր, ժամը 19:00-ի դրությամբ, առանց համապատասխան փաստաթղթերի տրանսպորտային միջոց վարելու համար Երևանում  ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 19 ավտոմեքենա, իսկ մարզերում` 21  ավտոմեքենա:

ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս դիմում է հանրապետության տարածքում ընթացող հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ տաքարյուն անչափահասների միջև:

Տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել