Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հրապարակային ներողություն է հայցել վանաձորցիներից

Կատարելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի առաջարկը` Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հստակ և աներկբա տեքստով հրապարակային ներողություն հայցել վանաձորցիներից:

Հայտարարության տեքստը տեղադրվել է Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում, որում մասնավորապես ասված է.

«Հարգարժան վանաձորցիներ.

Հավաստում եմ, որ հինգ անգամ ժողովրդի վստահությունը շահած քաղաքապետն ամենից լավ գիտի ինչ բարձր գիտակցական մակարդակ ունի  ժողովուրդը և ինչպես է նա գնահատում համայնքի ղեկավարի կողմից կատարված աշխատանքը:

Կրկին անգամ նշում եմ, որ մամուլին  տված իմ հեռախոսային հարցազրույցներից մեկում տեղին չի օգտագործվել բառ, որի համար հայցում եմ այն համաքաղաքացիներիս ներողամտությունը, ում ակամայից վիրավորել եմ:

Վանաձորցիների նկատմամբ իմ անսահման սերն ու հարգանքը ես միշտ արտահայտել եմ գործով և հարազատ քաղաքի խնդիրները լուծելու վճռականությամբ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել