16 տարեկան չդարձած երեխայի հարցաքննությունը վարչական դատարանում

Վարրչական դատավարությունում բացառիկ դեպքերում որպես վկա կարող է կանչվել տասնվեց տարեկան չդարձած երեխան, որին բացատրվում է դատարանին ցուցմունք տալու և միայն ճշմարտությունը հայտնելու կարևորությունը: Նա չի նախազգուշացվում ակնհայտ կեղծ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին:

Տասնվեց տարեկան չդարձած երեխայի հարցաքննության ընթացքում դատարանը հետևում է, որ հարցաքննության մեթոդը կամ հարցերը չշփոթեցնեն երեխային կամ չենթարկեն նրան անհարկի հոգեբանական ճնշման, և այդ նպատակով կարող է ցանկացած հարց հանել, ընդմիջել կամ դադարեցնել երեխայի հարցաքննությունը: Տասնվեց տարեկան չդարձած երեխայի հարցաքննությանը դատարանի նախաձեռնությամբ կարող է մասնակցել մանկական հոգեբանը կամ երեխայի մանկավարժը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել