Ո՞վքեր կարող են վիճարկել նորմատիվ իրավական ակտը

Վարչական դատարանում կարող է վիճարկվել ՀՀ Նախագահի նորմատիվ բնույթ ունեցող ակտերի, ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի նորմատիվ որոշումների, գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի, համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի որոշումների՝ դրանց համեմատ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ ակտերին, բացառությամբ ՀՀ Սահմանադրության, համապատասխանությունը:

Նշված ակտերի վիճարկման համար վարչական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ, եթե համարում է, որ այդ նորմատիվ իրավական ակտերով խախտվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ գլխում, մարդու և քաղաքացու իրավունքներին և ազատություններին վերաբերող միջազգային իրավունքի նորմերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներում ամրագրված իր իրավունքները:

Նշված ակտերի վիճարկման համար վարչական դատարան կարող են դիմել նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ պաշտոնատար անձինք` ընդդեմ վարչական մարմնի, եթե համարում են, որ այդ մարմնի նորմատիվ ակտով խախտվել են պետության կամ համայնքի այն իրավունքները, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է դիմողի վրա, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել