Առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
1. հայցադիմումների և որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների համար` |
|
ա) գույքային պահանջով |
հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից |
բ) ոչ գույքային պահանջով |
բազային տուրքի քառապատիկի չափով |
2. իրավաբանական անձանց սնանկ ճանաչելուդիմումների համար |
բազային տուրքի 500-պատիկի չափով |
3. քաղաքացիներին սնանկ ճանաչելու դիմումներիհամար |
բազային տուրքի 100-պատիկի չափով |
4. հատուկ վարույթի գործերի վերաբերյալ դիմումների` |
|
ա) անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու համար |
բազային տուրքի չափով |
բ) (ենթակետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123) |
|
գ) (ենթակետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123) |
|
դ) (ենթակետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123) |
|
ե) այլ դիմումների համար |
բազային տուրքի եռապատիկի չափով |
5. իրավաբանական նշանակություն ունեցող փաստերիհաստատման մասին դիմումների համար |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
6. ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթովհավաստված իրավունքները վերականգնելու մասինդիմումների համար |
բազային տուրքի չափով |
7. արբիտրաժային տրիբունալների վճիռների հարկադիրկատարման կատարողական թերթ տալու մասինդիմումների համար` |
բազային տուրքի քառապատիկի չափով |
8. դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչբողոքների համար` |
|
ա) գույքային պահանջի գործերով |
վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով |
բ) ոչ գույքային բնույթի պահանջի գործերով |
բազային տուրքի տասնապատիկի չափով |
գ) հատուկ վարույթի գործերով |
բազային տուրքի ութապատիկի չափով |
9. դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկբողոքների համար` |
|
ա) գույքային պահանջի գործերով |
հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից |
բ) ոչ գույքային բնույթի պահանջի գործերով |
բազային տուրքի 20-պատիկի չափով |
գ) հատուկ վարույթի գործերով |
բազային տուրքի տասնապատիկի չափով |
10. (կետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123) |
|
11. դատարանի վճռի, դատավճռի, դատարանի որոշմանպատճենը (կրկնօրինակը) գործի քննությանը մասնակցողկողմերի կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայնտալու համար |
բազային տուրքի 50 տոկոսի և պատրաստված յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 15 տոկոսի չափով |
12. գործին մասնակցող անձանց հայցադիմումին կիցփաստաթղթերի պատճենները գործի քննությանըմասնակցող կողմերի կամ այլ անձանց գրավոր դիմումիհամաձայն տալու համար |
բազային տուրքի 20 տոկոսի և պատրաստված յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 10 տոկոսի չափով |
13. դատական նիստի համակարգչային ձայնագրմանկրիչի բնօրինակից պատճենահանված կրիչ տալուհամար |
պատրաստված յուրաքանչյուր կրիչի(կոմպակտ լազերային սկավառակի) համար` բազայինտուրքի չափով: |