ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի համաձայն՝ մոր կողմից ծննդաբերության ժամանակ կամ դրանից անմիջապես հետո, ինչպես նաև հոգեճնշող վիճակում կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում նորածին երեխայի սպանությունը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Մոր կողմից նորածին երեխայի սպանությունը դասվում է քրեական պատասխանտվությունը և պատիժի մեղմացնող հանգամանքների շարքին: Որպես մեղմացուցիչ հանգամանք այն բացատրվում է նրանով, որ պետք է առաջին հերթին նկատի ունենալ և հաշվի առնել այն հանգամանքը, որ հղիությունը և ծննդաբերությունը ու դրա հետ կապված տարբեր հոգեֆիզիոլոգիական գործընթացները բավականին անբարենպաստ ազդեցություն են թողնում կնոջ հոգեկան վիճակի հետ:
Նորություն չէ, որ հղի կնոջ մոտ հաճախ լինում են այնպիսի մելամաղձոտ գաղափարներ, մտքեր, դյուրագրգռություն, սևեռուն վիճակներ և այլն: Եվ բնական է, որ հղի վիճակը և ծննդաբերությունը այնպիսի հոգեֆիզիոլոգիական վիճակի հետ է կապված, որ կնոջ մոտ կարող են առաջացնել ոչ նորմալ երևույթներ, այսինքն, հղիությունը նրանց օրգանիզիմի համար այնպիսի «հեղաշրջում է, որն ուղեկցվում է սաստիկ հոգեկան ցնցումներով: Երբեմն լինում են դեպքեր, երբ հղի կինը չի համակերպվում իր վիճակի հետ (արտաքին փոփոխություններ), որոնք նրա մոտ սթրեսների և այլ հոգեկան վիճակների պատճառ են հանդիսանում: