Վարչական դատավարությունում վկային կարող են տրվել միայն այնպիսի հարցեր, որոնք ծառայում են գործի փաստերի բացահայտմանը կամ վերաբերում են կոնկրետ գործով նրա ցուցմունքների արժանահավատության հետ կապված հանգամանքներին, այդ թվում` մյուս կողմի հետ նրա հարաբերություններին:
Այս շրջանակից դուրս տրված հարցերը դատարանը հանում է իր նախաձեռնությամբ կամ կողմի առարկությամբ: