Ո՞վ է նշանակում Երևանի վարչական շրջանների ղեկավարներին

Երևանում արդյունավետ տեղական ինքնակառավարում և տարածքային կառավարում իրականացնելու, Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները բնակչությանն առավել մատչելի դարձնելու նպատակով Երևան քաղաքը բաժանվում է 12 վարչական շրջանների (Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն):

Վարչական շրջանի ղեկավար կարող է նշանակվել 25 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

Վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը հայեցողական պաշտոն է:

Վարչական շրջանի ղեկավարը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

Վարչական շրջանի ղեկավարին նշանակում և նրա լիազորությունները դադարեցնում է քաղաքապետը:

Քաղաքապետը վարչական շրջանի ղեկավար նշանակելու նրա լիազորությունները դադարեցնելու մասին որոշումները ուղարկում է ավագանու խմբակցությունների ղեկավարներին:

Վարչական շրջանի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը, որը չի կարող գերազանցել քաղաքապետի պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսը, սահմանում է ավագանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել