Երևանի քաղաքապետի լիազորությունները բնապահպանության բնագավառում

Երևանի քաղաքապետը որոշակի լիազորություններ ունի նաև բնապահպանության բնագավառում, որոնց մի մասը պարտադիր լիազորություններ են, մյուս մասը՝ պատվիրակված:

Այսպես՝ բնապահպանության բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.
1) իրականացնում է Երևանի սեփականություն համարվող հողերի պահպանությունը հողատարումից, ողողումներից, ճահճացումից, քիմիական, ռադիոակտիվ նյութերով և արտադրական թափոններով աղտոտումից.
2) իրականացնում է շրջակա միջավայրի պահպանության համայնքային ծրագրեր.
3) իրականացնում է Երևանի սեփականություն համարվող հողերում բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի աշխատանքները.
4) քաղաքապետը բնապահպանության նախարարության հետ համաձայնեցնելուց հետո Երևանի ավագանուն է ներկայացնում յուրաքանչյուր տարվա համար Երևանի բնապահպանությանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ցանկը և դրանց իրականացման ժամանակացույցը:

Բնապահպանության բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունները.
1) իրականացնում է բնապահպանական պետական ծրագրերով նախատեսված աշխատանքները Երևանի տարածքում.
2) աջակցում է Երևանի տարածքում գտնվող արգելոցների, արգելավայրերի հատուկ պահպանվող գոտիների պահպանությանը և օգտագործմանը, այդ տարածքներում որսագողության, ապօրինի ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել