Պահնորդական կազմակերպությունը պարտավոր է պահնորդին (թիկնապահին) տրամադրել հատուկ համազգեստ, անձը հաստատող վկայական, զենք, հատուկ և տեխնիկական միջոցներ:
Հատուկ համազգեստը տեսանելի կերպով պարունակելու է կամ նրան փակցվելու է պահնորդի (թիկնապահի) անունը, ազգանունը և պահնորդական կազմակերպության ապրանքային նշանը, ֆիրմային անվանումը:
Պահնորդն իրավունք չունի համազգեստ կրելու` չլինելով պարտականությունների կատարման մեջ, բացառությամբ մասնավոր պահնորդական կազմակերպության շենքում կամ դրա հարակից տարածքում գտնվելու դեպքերի: Իր պարտականությունները կատարելիս պահնորդը պարտավոր է կրել համազգեստ: Այս պարտականությունից ազատվում են միայն թիկնապահները՝ օրենքով նախատեսված ծառայության մատուցումն ապահովող պարտականությունները կատարելիս:
Իրենց պարտականությունները կատարելիս պահնորդները (թիկնապահները) կարող են օգտագործել միայն պահնորդական կազմակերպության սեփականությունը համարվող կամ օրինական տիրապետման տակ գտնվող զենքը, հատուկ և տեխնիկական միջոցները: Տրանսպորտային միջոցի վրա տեսանելի կերպով պետք է պատկերված լինեն կազմակերպության անվանումը, ապրանքային նշանը, կազմակերպության հեռախոսահամարները:
Արգելվում է տրանսպորտային միջոցը կահավորել առկայծող փարոսիկներով կամ հատուկ ձայնային ազդանշան արձակող սարքավորումներով: