Թիկնապահը պաշտպանվող անձի կյանքի և առողջության պաշտպանություն իրականացնելու համար օրենքով նախատեսված որակավորում ունեցող, թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունում պայմանագրային հիմունքներով աշխատող և կանոնադրական խնդիրներ իրականացնող ֆիզիկական անձն է:
Իսկ պահնորդը պահպանվող օբյեկտների մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերի շենքերի, շինությունների, կառույցների, դրանց հարող տարածքների, տրանսպորտային միջոցների պաշտպանություն իրականացնելու համար օրենքով նախատեսված որակավորում ունեցող, թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունում պայմանագրային հիմունքներով աշխատող և կանոնադրական խնդիրներ իրականացնող ֆիզիկական անձն է:
Ինչպես տեսնում ենք, թիկնապահի և պահնորդի գործունեության օբյեկտները տարբեր են. թիկնապահինը՝ մարդու կյանքը, նրա առողջությունը, իսկ պահնորդինը՝ շենքերը, շինությունները: