Մեղավոր է ճանաչվել` իր նորածին երեխային շնչահեղձ անելու եղանակով սպանելու մեջ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել իր նորածին երեխային սպանելու համար Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի բնակչուհի Ա.Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը և դատապարտել ազատազրկման:

Դատախազության փոխանցմամբ` դատարանն ապացուցված է համարել, որ Ա.Մկրտչյանը իր նորածին երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքի ափով փակել է վերջինիս արտաքին շնչառական անցքերը` բերանը, քթանցքները, և այդ կերպ շնչահեղձ անելու եղանակով սպանել նրան:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 2013թ. մայիսի 7-ի դատավճռով` Ա.Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել` ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով և դատապարտվել ազատազրկման` 2 տարի ժամկետով:

Դատավճռով` նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 1 տարի ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել