«Գելլափ Ինթերնեյշնլ»-ի հետազոտություններով ՀՀ ոստիկանությունում դրական արդյունքներ են արձանագրվել

Մայիսի 16-ին ոստիկանությունում տեղի ունեցավ ոստիկանության ծառայողների և «Գելլափ Ինթերնեյշնլ» Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցների հանդիպում, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից:

Հանդիպման նպատակը վերջին շրջանում մայրաքաղաք Երևանում և հանրապետության բոլոր շրջաններում ոստիկանության տարբեր ստորաբաժանումների գործունեության գնահատման նպատակով իրականացված հետազոտությունների ամփոփումն էր:

«Գելլափ Ինթերնեյշնլ» Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Նավասարդյանը ներկայացնելով հետազոտությունների արդյունքները նշեց, որ գործունեության ընթացքում իրենք հատկապես անդրադարձել են հետևյալ ոլորտներին ու խնդիրներին.

– Ոստիկանության վերջին մեկուկես տարվա գործունեության գնահատում.

– Ոստիկանության աշխատանքը 2013 թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ընթացքում.

– 2013թ. ապրիլի 9-ի իրադարձությունների ժամանակ ոստիկանության գործողությունների գնահատում.

Հանդիպում-քննարկման ընթացքում ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, փոխանցելով ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի ուղերձը` նշեց, որ ուրախալի է հետազոտության դրական արդյունքների արձանագրումը, և աշխատանքն առաջիկայում կշարունակվի` նպատակ ունենալով հասնել ավելիին:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել