Վիճաբանություն` խոտհարքը տրորելու պատճառո՞վ

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքթի`Արամ Հ.-ի:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, վերջինս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 02.09.2012թ.` ժամը 08:30-ի սահմաններում, իրեն պատկանող խոշոր եղջերավոր անասունները դիտավորյալ մտցրել է Եդգար Ն.-ին պատկանող խոտհարքի մեջ, որի հետևանքով անասունները տրորել և վնասել են խոտհարքի մի մասը, որի պատճառով վիճաբանության մեջ են մտել միմյանց հետ, Արամ Հ.-ն բռունցքով հարվածել է վերջինիս կրծքավանդակին, իսկ Կ.Ղազարյանը հարվածել է դեմքի շրջանին:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Տեղեկացնեն, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Իսկ համաձան նույն օրենսգրքի 118-րդ հոդվածի` ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել