Տուժողի դիտավորության հետևանքով ծագած վնասը չի հատուցվում:
Եթե տուժողի կոպիտ անզգուշությունը նպաստել է վնասի առաջացմանը կամ մեծացմանը, հատուցման չափը պետք է նվազեցվի` կախված տուժողի և վնաս պատճառողի մեղքի աստիճանից:
Տուժողի կոպիտ անզգուշության առկայության և վնաս պատճառողի մեղքի բացակայության այն դեպքերում, երբ պատասխանատվությունը վրա է հասնում մեղքից անկախ, հատուցման չափը կարող է նվազեցվել կամ վնասի հատուցումը կարող է մերժվել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Քաղաքացու կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու դեպքում վնասի հատուցումը չի կարող մերժվել:
Տուժողի մեղքը հաշվի չի առնվում լրացուցիչ ծախսերը , կերակրողի մահվամբ ծագած վնասը, ինչպես նաև թաղման ծախսերը հատուցելիս:
Դատարանը կարող է նվազեցնել քաղաքացու կողմից պատճառված վնասի հատուցման չափը, հաշվի առնելով վերջինիս գույքային դրությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վնասը պատճառվել է դիտավորյալ կատարված գործողություններով: