Ի՞նչ չեն կարող ունենալ դատապարտյալները

Կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում գտնվելու ժամանակահատվածում կալանավորված անձին կամ դատապարտյալին թույլատրվում է ստանալ և ուղարկել ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ: Սակայն ՀՀ Կառավարության 3 օգոստոսի 2006 թվականի N 1543-Ն որոշմամբ սահմանված է իրերի, առարկաների ու սննդամթերքի որոշակի ցանկ, որոնք արգելվում են ունենալ և ստանալ կալանավորված անձանց և դատապարտյալներին:

Մասնավորապես, դատապարտյալները չեն կարող ունենալ.
1. Քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և արտադրատեսակներ
2. Ցանկացած տեսակի հրազեն և սառը զենք
3. Ցանկացած տեսակի հեռահաղորդակցության կապի միջոց (բջջային հեռախոս, ռացիա և այլն), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների
4. Դրամ, արժեթղթեր, թանկարժեք իրեր, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների
5. Օպտիկական սարքեր (բացառությամբ ակնոցների), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների
7. Ցանկացած տեսակի փաստաթուղթ (բացառությամբ քրեական գործին վերաբերող կամ իրենց իրավունքներին և օրինական շահերին առնչվող փաստաթղթերի և գրառումների, եթե դրանք չեն պարունակում պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների
8. Կացին, մուրճ և այլ գործիքներ, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների, դանակ, ածելու շեղբ կամ կտրող-ծակող այլ առարկաներ, որոնք իրենց կառուցվածքով նման են սառը զենքի, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների
9. Ֆոտոխցիկ, տեսախցիկ, վիդեո-, աուդիո ձայնագրող սարքեր և նկարահանող այլ տեխնիկա, Էլեկտրակենցաղային իրեր (բացառությամբ էլեկտրական ածելիների), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների,
10. Տոպոգրաֆիկ քարտեզներ, կողմնացույցներ, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների
11. Երաժշտական գործիքներ, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների
12. Խմորիչ, տնային պայմաններում պատրաստված պահածոներ, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների
14. Ցանկացած տեսակի այլ առարկա, իր կամ սննդամթերք, բացառությամբ հետևյալ առարկաների, իրերի կամ սննդամթերքի, եթե վերջիններս գնվել են տվյալ կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում գործող խանութից կամ կրպակից`

· ծխախոտ, լուցկի, կրակայրիչ,
· դատապարտյալների համար սահմանված տեսակի հագուստ, գլխարկ, կոշիկ և անկողնային պարագաներ, քաղաքացիական հագուստ` կալանավորված անձանց և բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների համար,
· ներքնազգեստ, թաշկինակ, գոտի, գուլպաներ, վզնոց, զուգագուլպաներ, ձեռնոցներ, թաթմաններ, սենյակային հողաթափեր, սպորտային կոշիկ, սպորտային համազգեստ, թելեր, սրբիչ,
· հիգիենայի պարագաներ (տնտեսական և ձեռքի օճառ, ատամի խոզանակ, ատամի փոշի կամ մածուկ, քսուքներ, շամպուն, սանր), եղունգներ կտրելու աքցան, կոշիկի և հագուստի խոզանակներ, կոշիկի քսուք,
· հայելի, էլեկտրական կամ միանգամյա օգտագործման անվտանգ ածելի,
· պլաստմասսայից պատրաստված տուփեր` ակնոցների, օճառի և ատամի խոզանակների համար,
· սպասք` ալյումինե, պլաստմասսայե կամ էմալապատ,
· սեղանի խաղեր (բացառությամբ խաղաթղթերի, զառի),
· գրականություն, թերթեր, ամսագրեր (բացառությամբ պոռնոգրաֆիկ նյութերի), դասագրքեր, տետրեր, փոստային ծրարներ, բացիկներ, դրոշմանիշեր, հասարակ մատիտներ, գրիչներ,
· լուսանկարներ, լուսանկարների ալբոմ, օրացույց,
· գործարանային արտադրության կենցաղային էլեկտրական ջեռուցիչներ (կենտրոնացված ջեռուցման համակարգի բացակայության դեպքում), էլեկտրական թեյնիկ, էլեկտրական սրճեփ,
· ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված խաչեր և պաշտամունքի այլ առարկաներ,
· ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված ձեռքի կամ գրպանի ժամացույց,
· հեռուստացույց, ռադիոընդունիչ, մագնիտոֆոն (առանց ձայնագրման հնարավորության), սառնարան (փոքր չափերի),
· թզբեհ,
· գործելու շյուղեր, ասեղնագործության պարագաներ,
· հանքային ջուր, հյութեր` գործարանային արտադրության և պլաստմասսայե տարաներով, բանջարեղեն, մրգեր, շաքարավազ, կոնֆետ, շոկոլադե սալիկներ, կաթնամթերք (կարագ, պանիր, թթվասեր, մածուն, կաթնաշոռ), երշիկեղեն, աղ, սուրճ, թեյ, կակաո, բանջարեղեն, միրգ, մաստակ,
· սննդամթերք, որը չի պահանջում ջերմային մշակում:

Արգելված իրերի ցանկը սպառիչ թվարկված է վերը նշված որոշմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել