Թույլատրվում է բացօթյա առևտուր միայն …

Ներկայումս մի փոքր ավելի քիչ, սակայն ոչ վաղ անցյալում մեծ թիվ էին կազմում փողոցային առևտրով զբաղվող անձինք:
Փողոցում վաճառում էին ինչպես սնունդ, այնպես էլ այլ ապրանքներ:

Պետք է իմանալ, որ օրենքը թույլատրում է իրականացնել բացօթյա առևտուր միայն օրենսդրությանը համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին:

«Ի դեպ, թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առևտուրը»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:

Վերջինիս խոսքով` բացօթյա առևտուր իրականացնողները պետք է ապահովեն պայմաններ` վաճառվող ապրանքների ապրանքային տեսքը, անվտանգությունը և որակն ապահովելու համար:

Վաճառարկղերը պետք է դրվեն տակդիրների վրա, արգելվում է վաճառարկղերը դնել անմիջական գետնին, մայթին, սալահատակին:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել