Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը շարունակում է Ա. Մինասյանին և Դ. Մարգարյանին առաջադրված մեղադրանքով գործի քննությունը: Վերջիններս, պաշտոնատար անձ լինելով, կատարել են պաշտոնեական կեղծիք և իրենց լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող բռնությամբ զուգորդված գործողություններ, որոնց հետևանքով էական վնաս են պատճառել անձանց և պետության օրինական շահերին: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով: Այսինքն` պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսիգործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս ենպատճառել անձանց և որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքիցզրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նշված հոդվածը սահմանում է հետևյալը. պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլդրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամգրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաևկեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակիգործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով: