Ընդդիմությունն ամեն ինչ անում է, որ Ադրբեջանի զորքերը դուրս չգան ՀՀ տարածքից։ Այս մասին ԱԺ-ում արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Այդ մարդիկ Ադրբեջանի քարոզչական պայքարի գործակալներ են։ Ես կասկած չունեմ, իրենք չեն ուզում, որ զորքը դուրս գա։ Իրանք մի շաբաթ, ամեն օր սպասում են, որ այդ պատերազմը կայանա։ Մի ժամանակ մեզ մեղադրում էին, որ պատերազմը չենք կանխել, հիմա էլ մեղադրում են, որ պատերազմը թույլ չենք տվել։ Բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմից ձևավորվող թեզեր կան, որոնք մեր ընդդիմությունից եմ լսում։ Ես համոզված եմ, որ այս թուղթն էլ և մյուս թղթերն էլ, ընդդիմության ձեզ հայտնի մարդիկ ստանում են ադրբեջանական կողմից»,-նշեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։