Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի` Նարեկ Մինասյանի:
www.datalex.am կայքից տեղեկացանք, որ Նարեկ Մինասյանը կնոջ` Արփինեի հետ միասին 2012թ. հոկտեմբերի 24-ին Մոսկվա-Երևան չվերթով «Զվարթնոց» օդանավակայանով ժամանելով Հայաստանի Հանրապետություն, Արփինեի ձեռքի պայուսակի, անձնական իրերի, ինչպես նաև իր բաճկոնի գրպանում տեղավորած, մաքսանենգությամբ` առանց մաքսային հայտարարագիր լրացնելու, մաքսային հսկողությունից թաքցնելու միջոցով Հայաստան են տեղափոխել տարբեր տեսակի ոսկյա զարդեր:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նյութում ներկայացված անունները հասկանալի պատճառներով փոխված են:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net