Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Նարեկ Ն.-ի:
www.datalex.am կայքից տեղեկացանք, որ վերջինիս 2013թ. հունվարի 31-ի գիշերը` ժամը 03:00-ի սահմաններում, դռան ներքին փականը կոտրելու միջոցով ապօրինի մուտք է գործել հարևանությամբ բնակվող Կարենին պատկանող Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի X շենքի X հարկի հարթակում գտնվող պահեստարան և այնտեղից կատարել զգալի չափի` 48.130 ՀՀ դրամ ընդհանուր արժողության 1 հատ զոդման ապարատի, 40 մետր ընդհանուր երկարության զոդման ապարատի մալուխի և 22 հատ մետաղյա շամփուրների գողություն:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նյութում ներկայացված անունները հասկանալի պատճառներով փոխված են:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net