Փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերն այդ ընկերության այլ բաժնետերերի կողմից վաճառվող բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունք ունեն:
Եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված ժամկետում բաժնետերերից որևէ մեկը չի օգտվում իր նախապատվության իրավունքից, ապա բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի այդ բաժնետոմսերը ձեռք բերել սեփականատիրոջ հետ համաձայնեցված գնով: Բաժնետիրական ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելուց հրաժարվելու կամ դրանց գնի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում բաժնետոմսերը կարող են օտարվել երրորդ անձի:
Փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գրավի և հետագայում գրավառուի կողմից դրանց վրա բռնագանձում տարածելու դեպքում համապատասխանաբար կիրառվում են վերոնշյալ 1-ին կետի կանոնները:
Փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն անցնում են բաժնետեր քաղաքացու ժառանգներին կամ բաժնետեր իրավաբանական անձի իրավահաջորդներին, եթե այլ բան նախատեսված չէ ընկերության կանոնադրությամբ:
Աղբյուր՝ Իրավաբան.net