Վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է չինական ծաղկաման և թեյի գդալներ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Արամ Ն.-ի:

Ինչպես տեղեկացանք www.dsatalex.am կայքից, վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա թուջե կաղապարներ պատրաստելու և վերադարձնելու պատրվակով, չաչաշահելով Անահիտի վստահությունը, 2012թ. մարտ ամսին Երևան Արշակունյաց պող. X շենքի թիվ X բնակարանում նրանից վերցրել է 150 000 ՀՀ դրամ արժողության չինական հնաոճ մետաղյա ծաղկաման, 1000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության 2 հատ մելքիորե թեյի գդալներ ու խաբեությամբ հափշտակել դրանք:

Մեղադրյյալի նկատմամբ խաանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մաիսն:

Նյութում ներկայացված անունները հասկանալի պատճառներով փոխված են:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել