Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Հրանտ Ն.-ի:
Ինչպես տեղեկացանք www.datalex.am կայքից` Հրանտ Ն.-ն իր բնակարանում Արմեն Նիկողոսյանի հետ անձնական փոխհարաբերությունների շուրջ առաջացած վիճաբանության և քաշքշուկի ժամանակ վերջինիս հետ նշված բակարան եկած Կարենին մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ խոհանոցային դանակով հանրվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նյութում ներկայացված անունները հասկանալի պատճառներով փոխված են:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net