Մերժվել է ընտրախախտման 7 դեպք

Մայիսի 5-ին Երևան քաղաքում տեղի ունեցած ավագանու ընտրություններից հետո արձանագրավծ ընտրախախտումների դեպքերից 7-ը ոստիկանության կողմից մերժվել են` հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ:

Ստորև ներկայացնենք դրանք.

1. Մաշտոցի բաժին Լ. Պ.-ից ահազանգ է ստացվել, որ 7/33, 7/34 տեղամասերում հատուկ գրիչներ են բաժանում և կուտակումներ են: Պարզվել է, որ նշված տեղամասերում Լ.Պ. տվյալներով անձ չկա և ահազանգում նշված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը: Լ.Պ.-ի ահազանգի շուրջ նախապատրաստված նյութերը թողնվել են անհետևանք և կցվել թիվ 2-րդ մատյանին առընթեր թղթապանակին:

2.  ՀՀ ոստ. Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալը հայտնել է, որ զանգահարել է ՀՅԴ շտաբի պետ Աղվան Վարդանյանը և նշել, որ Նոր-Նորքի 2/03 ընտրատեղամասում կան կուտակումներ և գումար են բաժանում: Ահազանգով արագ արձագանքման խումբը մեկնել է տեղամաս և զեկուցագիր ներկայացրել, որ նշվածը չի համապատասխանում իրականությանը:

3. ՀՀ  ոստ. ԵՔՎ ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել, որ «iditord.am»  կայքում տեղեկություն է տեղադրվել, որ Նոր-Նորքի 4-րդ զանգվածի թիվ 2/08 ընտրատեղամասում զանգվածային կուտակումներ են և ոստիկանները ուղղորդում են, թե ում պետք է ընտրել: Բացատրություն է վերցվել ծառայություն կատարող ոստիկանության աշխատակցից և հանձնաժողովի նախագահից, ովքեր նշել են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

4. ՀՀ  ոստ. ԵՔՎ ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել, որ «iditord.am» ինտերնետային կայքում տեղադրված է եղել, որ «Բարև Երևան» դաշինքի նախընտրական շտաբը ահազանգում է, որ Նոր-Նորքի 4-րդ զանգվածի թիվ 2/08 տեղամասում տեղի է ունեցել կրկնակի քվեարկություն և ընտրողների անձնագրերի մեջ կիսամաքրված է եղել կնիքը: Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

5. ՀՀ  ոստ. Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել, որ «iditord.am» կայքում տեղեկություն է տեղադրվել, որ Ավան վարչական տարածքի թիվ 1/10 ընտրատեղամասում քաղաքացին փորձել է ընտրատեղամասից դուրս հանել քվեաթերթիկը: Բացատրություն է վերցվել ծառայություն կատարող ոստիկանության աշխատակցից, ով հայտնել է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

6. ՀՀ ոստ. Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել, որ «news.am» կայքում տեղադրվել է հաղորդում, որ Նոր-Նորքի 6-րդ զանգվածի 2/23 տեղամասում հանձնաժողովի անդամները քվեաթերթիկները հաշվելիս հայտնաբերել են, որ դրանք 100 հատով պակաս են: Պարզվել է, որ նշված քվեաթերթկիները 1900-ի փոխարեն եղել են 1800 հատ: Բացատրություն է վերցվել հանձնաժողովի նախագահից, ով նշել է, որ ԿԸՀ-ից է քվեաթերթիկները պակաս ստացել, սակայն ընտրությունների ժամանակ 1800-ից քիչ ընտրող է եղել և դա չի ազդել ընտրությունների արդյունքների վրա:

7. Երևան քաղաքի վարչությունից հաղորդում է ստացվել, որ «iditord.am» կայքում տեղեկություն է տեղադրվել, որ Ավանի թիվ 1/27 տեղամասում ընտրողը բացահայտել է, որ իր տեղը ստորագրված և լրացված է եղել: Ոստիկանության Նոր-Նորքի բաժնում որոշում է կայացվելքրեական գործի հարուցումը մերժելու մասին` հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ:

Տեղեկացնենք նաև, որ մայիսի 8-ի դրությամբ ընթացքի մեջ է գտնվում ընտրախախտման 122 դեպք:

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել