Մայիսի 6-ին, ժամը 09.40-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 14-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21061»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 1949 թ. ծնված Ելիզավետա Բադալյանը հիվանդանոցում մահացել է: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ կատարվում է քննություն:
Աղբյուրը` Իրավաբան.net