Հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի արդյունավետ կազմակերպման հարցում ծնողներին աջակցելը մեր կարևորագույն առաքելությունն է։ Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Նպատակ ունենալով թեթևացնել ծնողի զբաղվածությունն ու հաշմանդամություն ունեցող երեխայի համար ապահովել հասանելի և որակյալ ծառայություններ, նախարարությունն առաջարկվում է վերջիններիս խնամքն՝ օրական 8 և շաբաթական 40 ժամով կազմակերպել պետական աջակցությամբ։
Սա հնարավորություն կտա վերապատրաստել անձանց, որոնց կողմից կազմակերպվող խնամքը կլինի արդյունավետ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների առօրյան, զարգացումը ճիշտ և գրագետ կազմակերպելու ուղղությամբ։
Երեխայի խնամքը կկազմակերպվի երեխայի բնակության վայրում չհաշվառված այն անձի միջոցով, որը կմասնակցի նախարարության կողմից կազմակերպված դասընթացին և կստանա հավաստագիր, որի հիման վրա կկարողանա ծառայություն մատուցել։ Խնամողի հետ կկնքվի պայմանագիր և վերջինս կստանա ամսական 150,000 դրամ՝ ներառյալ եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը։
Պետական աջակցությունն առաջարկվում է տրամադրել մինչև հաշմանդամություն ունեցող երեխայի 18 տարին լրանալը։