Զգուշանա՞լ գետնանցումներից. Ծեծել և հափշտակել է տուժողի «iPhone» բջջային հեռախոսը, հագուստները

Արիստակես Ճ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. փետրվարի 22-ին` ժամը 23.15-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոց-Պարոնյան փողոցների հատման մասի գետնանցումում Արամազդ Թ.-ի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` ձեռքերով ծեծի է ենթարկել վերջինիս ու նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել թեթև վնաս առողջության կարճատև քայքայումով, ապա ավազակությամբ հափշտակելով Արամազդ Թ.-ի զգալի չափի` 103.800 ՀՀ դրամ արժողության ձեռքի պայուսակը, «Այֆոն» տեսակի բջջային հեռախոսը, հագուստները և հարդարման պարագաները, դիմել է փախուստի, սակայն բռնվել է իրեն հետապնդող ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել