Գեորգի Պ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 04.03.2008թ.-ին Երևանի Ռոստովյան և Երկաթուղայինների 9-րդ փողոցների հատման վայրում գործող հացի արտադրամասի մոտ վերսկսված վիճաբանության ընթացքում Սուրեն Գ.-ին շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինի կերպով ձեռք բերված, պահված և իր մոտ կրվող հրազեն հանդիսացող 9 մմ տրամաչափի ատրճանակից մարդաշատ վայրում կրակոցներ է արձակել ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայի ղեկին նստած Սուրեն Գ.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս ձախ ծոծրակային շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net