Քաղաքացիական գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ծանոթանալու գործում առկա փաստաթղթերին, ինչպես նաև վերցնելու դրանց պատճենները, լուսապատճենները, դրանցից կատարելու քաղվածքներ, ստանալու փաստաթղթերից իրենց համար հասկանալի լեզվով կատարված թարգմանությունների տեքստերը:
Հիշեցնենք, որ գործին մասնակցող անձինք են`
1) կողմերը.
2) երրորդ անձինք.
3) դիմողները` Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված գործերով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net